Ներկայացվել են Էլիզաբեթ 2-րդի ու նրա ամուսնու ճերմակաթույր արձանները (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի հանրահայտ Քենթերբերիի տաճարում ներկայացվել են թագուհի Էլիզաբեթ 2-րդի ու նրա ամուսնու` Էդինբուրգի դուքս Ֆիլիպի ճերմակաթույր արձանները:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, սա առաջին դեպքն է, երբ թագուհու կառավարման տարիներին նրա արձանը տեղադրվում է այս տաճարում:
Հայտնի է, որ թագուհու կառավարման 60- ամյակի կապակցությամբ ստեղծված արձանների բացմանը ներկա են եղել Էլիզաբեթ 2-րդն ու արքայազն Ֆիլիպը:
Բրիտանական պարբերականը, սակայն, նկատում է, որ նորաստեղծ արձաններն իրականում այդքան էլ նման չեն իրենց բնորդներին:















