Իտալիան կպահանջի նեապոլիտանական պիցցան ներառել ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

15:22 • 27.03.15

Իտալիայի իշխանությունները որոշել են հասնել ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում նեապոլիտանական պիցցայի ներառմանը, գրում է interfax.ru-ն:

 

Նախատեսվում է, որ ապրիլին Փարիզում կկայանա այդ թեկնածության ներկայացումը: Դրա քննարկման գործընթացը կտևի մինչև 2016 թվականի նոյեմբերը:

 

Հաջողության դեպքում ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում կավելանա «նեապոլիտանական պիցցա պատրաստողների արվեստը», նշում են իտալական ԶԼՄ-ները:

 

Համարվում է, որ հենց Նեապոլն է իտալական պիցցայի հայրենիքը: