Քեյթ Միդլթոնը ծննդաբերությունից առաջ վերջին անգամ կհայտնվի հանրության առաջ (լուսանկարներ)

20:06 • 27.03.15

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը, ով հղի է երկրորդ երեխայով, ուրբաթ ծննդաբերությունից առաջ վերջին անգամ դուրս կգա հանրության առաջ, հաղորդում է ria.ru-ն:

 

Քեյթն ու Ուիլյամն իրենց երեխային սպասում են ապրիլի վերջին: Այս ժամանակահատվածում Քեյթը կկենտրոնանա այդ իրադարձությանը պատրաստվելու վրա:

 

Ուրբաթ պաշտոնական միջոցառումների ընթացքում Քեմբրիջի դուքսն ու դքսուհին կայցելեն դժվարին իրավիճակում հայտնված երիտասարդ անձանց օգնության բարեգործական կենտրոն: Թագավորական ընտանիքի ներկայացուցիչները կշփվեն հիմնադրամի աշխատակիցների և կամավորների հետ:

 

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, ովքեր երկու տարի առաջ առաջին երեխային են ունեցել՝ արքայազն Ջորջին, ինչն ուղեկցվել է հանրության հսկայական ուշադրությամբ, այս անգամ ցանկանում են, որ արքայազնի կամ արքայադստեր ծնվելը հնարավորինս հանդարտ անցնի:

 

«Այս անգամ նման աղմուկ, ինչպես տեղի է ունեցել արքայազն Ջորջի ծնվելու ժամանակ, չի լինի»,- ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

 

The Duchess of Cambridge looked radiant in £1,500 Mulberry coat as she and Prince William visited the Stephen Lawrence Centre on her last engagement before maternity leave

Prince William and the Duchess of Cambridge left the centre with Baroness Lawrence after being treated to a tour

Kate was in a fit of giggles as she shared a joke with her husband and Baroness Lawrence outside the centre

The Duchess of Cambridge shook hands with 10-year-old Mia, the niece of the late Stephen Lawrence

Kate, who last week revealed that she is due to give birth to her second baby in mid-April, kept it simple in her favourite black heels

Kate made the most of the warmer springtime weather by shunning tights on her official outing today

The Duchess of Cambridge was given a posy of flowers by 10-year-old Mia, the  niece of the late Stephen Lawrence