Գերհարդ Շրյոդերն ամուսնալուծվում է 4-րդ անգամ

12:50 • 27.03.15

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն ամուսնալուծվում է իր 4-րդ կնոջից` Դորիս Շրյոդեր Քեպֆից, ում հետ ապրել է 18 տարի:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, գերմանական Bild պարբերականի տվյալների համաձայն՝ ամուսնալուծությունը տեղի կունենա Զատկի տոնից հետո:

 

Հայտնի է, որ ամուսինների որոշումը վերջնական է: Այնուամենայնիվ, 51-ամյա Դորիսն ու 70-ամյա Գերհարդը մտադիր են համատեղ խնամել իրենց 2 երեխային, որոնց 2004 և 2006թթ. որդեգրել են  Սանկտ Պետերբուրգի մանկատներից մեկից: