Էրդողանն ու Օբաման խոսել են Սիրիայի, Իրաքի, Եմենի, Ուկրաինայի և Իրանի խնդիրներից

12:30 • 27.03.15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ մոտ 60 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել:

 

Ինչպես տեղեկացնում է Haber 3 թուրքական կայքը, Թուրքիայի նախագահական աղբյուրները հայտնել են, որ հեռախոսազրույցն Անկարայի նախաձեռնությամբ է տեղի ունեցել:

 

Քննարկման ընթացքում խոսվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի, Իրաքում և Սիրիայում խաղաղության հեռանկարի մասին:

 

Օբաման Էրդողանին շնորհակալություն է հայտնել Սիրիայից և Իրաքից մոտ 2 մլն փախստական ընդունելու և հյուրընկալելու կապակցությամբ:

 

Կողմերը քննարկել են նաև Եմենում և Ուկրաինայում վերջին իրադարձությունները, ինչպես նաև խոսել են Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների մասին: