Lufthansa-ն մինչև 50.000 եվրո կվճարի Airbus-ի զոհված ուղևորներից յուրաքանչյուրի համար
Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքները կստանան միանվագ նյութական օգնություն՝ յուրաքանչյուրի համար մինչև 50.000 եվրո, գրում է rosbalt.ru-ն։
«Lufthansa-ն կվճարի մինչև 50.000 եվրո յուրաքանչյուր զոհված ուղևորի համար՝ անհետաձգելի ծախսերի համար»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Germanwings բյուջետային ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը Բարսելոնայից մեկնում էր Դյուսելդորֆ, կործանվել է Ալպերում մարտի 24-ին։ Ավիաաղետի հետևանքով զոհվել է 150 մարդ։










