ՌԴ Տվերի մարզում ադրբեջանցու են սպանել

17:40 • 28.03.15

Ռուսաստանի Տվերի մարզում երթուղային տաքսու վարորդ է սպանվել, ով ազգությամբ ադրբեջանցի է եղել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով մարզի իրավապահներին։

 

Սպանվածի անձը, ում դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել, պարզվում է։ Հայտնի է, որ նա եղել է մոտ 30 տարեկան։

 

Նշվում է նաև, որ հանցագործը թաքնվել է դեպքի վայրից։ Նրան պատասխանատվության ենթարկելու համար ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։