Աշխարհում մեկնարկել է «մթության ժամ» ակցիան. լուսանկար
Աշխարհում մեկնարկել է «Երկրի ժամը» ակցիան, որի շրջանակում «մթության ժամ» է հաստատվում աշխարհի ամենատարբեր անկյուններում: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Ակցիան նպատակ ունի այս կերպ բարձրացնել կլիմայի փոփոխությունների շուրջ մտահոգությունների մասին իրազեկվածությունը, ինչպես նաև` էներգախնայողության մեսիջ տարածել:
Այս տարի ակցիային միանալու է աշխարհի 7000 քաղաք` 27 տարբեր ժամային գոտիներում։
Այս ակցիան մեկնարկել է Ավստրալիայում՝ 2007-ին: Այն ժամանակ նախաձեռնությանը 2,2 մլն մարդ էր մասնակցել: Այս տարի ևս Ավստրալիան առաջին երկրներից է, որտեղ տիրել է «մթության ժամը»:











