Կահիրեի մետրոյի հարևանությամբ պայթյուն է տեղի ունեցել

20:31 • 28.03.15

Եգիպտոսի մայրաքաղաքի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել, առնվազն 5 մարդ վնասվածքներ են ստացել, հայտնում է ria.ru-ն:

 

Tahrir news կայքի տվյալների համաձայն պայթյունը տեղի է ունեցել «Կահիրեի համալսարան» կայարանի հարևանությամբ:

 

Twitter-ում տեղի լրագրողներից մեկի էջում նշվում է, որ տուժածներից մեկը ոստիկան է:

 

Մետրոյի կայարանը ներկայումս շրջափակել և փակել են: Այլ տեղեկություններ հայտնի չեն: