Եմենի ապստամբները հրետանին մոտեցնում են Սաուդյան Արաբիայի հետ սահմանին
Եմենի ապստամբները հրետանային ստորաբաժանումները մոտեցնում են Սաուդյան Արաբիայի հետ սահմանին, հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը:
Սաադում գտնվող առաջին հրետանային ստորաբաժանումը սկսել է տեղափոխել սարքավորումները Ալ Բաքաա տեղանքի մոտ, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի հետ սահմանին, ասել է հեռուստաընկերության թղթակիցը:
Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների մասնակցությամբ միջազգային կոալիցիան Եմենում հինգշաբթի գիշերը երկրի մեծ մասն իր հսկողության տակ վերցրած ապստամբների դեմ ռազմական գործողություն էր սկսել:










