Հնդկական Գոա նահանգի գյուղերից մեկն արգելել է համբուրվել հանրային վայրերում
Հնդկական Գոա նահանգի Սալվադոր դե Մունդո գյուղն արգելել է զույգերին համբուրվել հանրային վայրերում, հայտնում է The Guardian-ը:
Ինչպես հայտարարել են տեղի խորհրդարանում, բնակիչները չեն ցանկանում տեսնել հանգստացողների, իրենց խոսքերով, «անպարկեշտ» պահվածքը:
Նշվում է, որ բանաձևն ընդունվել է միաձայն: Արգելող օրենքի մասին տեղեկացնող վահանակներն արդեն տեղադրված են հասարակական վայրերում:
Ինչ է սպառնում օրինախախտներին՝ չի ճշտվում:
Բնակիչները դժգոհել են, որ զբոսաշրջիկ զույգերը համբուրվում են, ինչը տեղի բնակիչները համարում են «անպարկեշտ» պահվածք:










