Պենտագոնի մերձակա առևտրի կենտրոնը տարհանվում է` ռումբի մասին ահազանգից հետո
02:04 • 28.03.15
ԱՄՆ-ում` Վիրջինիա նահանգի Առլինգթոն քաղաքում, տարհանվում է Պենտագոնի` պաշտպանության գերատեսչության մերձակա առևտրի կենտրոնը: Այս մասին հայտնում է «Գազետա»-ն:
Ըստ ԶԼՄ-ների` անանուն զանգ է ստացվել ոստիկանություն, որով տեղեկացվել է` շենքում ռումբ է տեղադրված:
Ներկա դրությամբ կենտրոնի շենքը զննում են կինոլոգները` իրենց շներով:
Placeholder










