ՌԴ Պետդումայի խոսնակ Նարիշկինը Հայաստան կայցելի

15:35 • 28.03.15

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 30-31-ին աշխատանքային այցով կլինի Հայաստանում, հայտնում է Газета-ն։

 

Այցի ընթացքում նախատեսված են Նարիշկինի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

 

Հաղորդվում է նաև, որ ռուս խորհրդարանականների պատվիրակությունը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված խորհրդակցությանը և կլոր սեղանին, որն անցկացվում է «Եվրասիական տնտեսական հեռանկար» գիտաժողովի շրջանակում։