Առաջիկա 5 տարում Չինաստանի օտարերկրյա ներդրումները կկազմեն ավելի քան 500 մլրդ դոլար

12:46 • 28.03.15

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինպինը կանխատեսում է, որ երկրի օտարերկրյա ներդրումներն առաջիկա 5 տարում կկազմեն ավելի քան 500 մլրդ դոլար, գրում է gazeta.ru-ն:

 

Բացի այդ, Չինաստանի ղեկավարը նաև ասել է, որ այդ շրջանում ներմուծման ծավալը կկազմի 10 տրիլիոն դոլար, հայտնում է Xinhua գործակալությունը:

 

Այդ մասին Սի Ձինպինն ասել է Բոաո տնտեսական համաժողովի բացմանն ունեցած ելույթում։