Թուրքիան պետք է նախագահական կառավարման համակարգի անցնի. Դավութօղլու
Թուրքիան պետք է նախագահական կառավարման համակարգի անցնի, ասել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, գրում է թուրքական Milliyet թերթը։
Վարչապետը կարծում է, որ խորհրդարանական կառավարման համակարգը չի համապատասխանում Թուրքիայի շահերին։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկիրը պետք է անցում կատարի նախագահական կառավարման համակարգի։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ վարչապետ եղած ժամանակ նախագահական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ Թուրքիան պետք է նախագահական կառավարման համակարգի անցնի։ «Դա կարող է նպաստել երկրի հետագա զարգացմանը»,- ասել էր նա։










