Նյու Յորքում գազատարի պայթյունի հետևանքով փլված շենքի փլատակների տակ կարող են մարդիկ լինել
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գազատարի պայթյունի հետևանքով փլված բնակելի շենքի փլատակների տակ կարող են մարդիկ լինել, գրում է USA Today-ը։
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով 22 մարդ է վիրավորվել։
Նշվում է, որ ոստիկանությունն այժմ փնտրում է երկու տղամարդկանց, ովքեր պայթյունի ժամանակ գտնվել են շենքի նկուղային հարկում:
26 և 23-ամյա երիտասարդները հնարավոր է՝ դեռ ողջ են և գտնվում են փլատակների տակ:
Ավագ քննիչ Ռոբերտ Բոյսն ասել է, որ այժմ քննություն է իրականացվում՝ պարզելու, թե արդյոք շենքի նկուղում եղել է նաև երրորդ անձ:










