Ադրբեջանցի մարտիկը մահացել է մարտի ժամանակ՝ գլխին ստացած հարվածից

17:07 • 29.03.15

Առանց կանոնների մարտերի Ադրբեջանի առաջնության ժամանակ մահացել է մասնակիցներից մեկը, գրում է gazeta.ru-ն:
 

27-ամյա Ռամին Զեյնալովը իր մարտի ժամանակ գլխին հարված է ստացել և կորցրել է գիտակցությունը: Բժիշկներն այդպես էլ չեն կարողացել մարզիկին ուշքի բերել:


Մահվան պատճառը նշվել է ուղեղում արյունահոսությունը:


Մարտիկի մահվան մասին գործը փոխանցվել է իրավապահ մարմիններին: