BBC-ի ղեկավարը սպառնալիքներ է ստացել Կլարկսոնին հեռացնելու պատճառով
BBC-ի գլխավոր տնօրեն Տոնի Հոլը սպանության սպառնալիքներ է ստացել Tope Gear հաղորդման հաղորդավար Ջերեմի Կլարկսոնին հեռուստաալիքից հեռացնելու պատճառով, ինչից հետո կորպորացիայի ղեկավարի և նրա կնոջ համար սահմանվել է շուրջօրյա հսկողություն, գրում է lenta.ru-ն:
Հոլը սպառնալիքներն ստացել է չորեքշաբթի օրը՝ մարտի 25-ին Կլարկսոնի հետ պայմանագիրը չերկարացնելու որոշման մասին հայտարարությունից մի քանի ժամ անց:
Լոնդոնի ոստիկանությունում այդ փաստը հաստատել են՝ հստակեցնելով, որ հետաքննություն է իրականացվում: «Դեռ ոչ մի ձերբակալություն չի իրականացվել»,- հավելել են Սքոտլանդ Յարդում:
The Daily Mail-ի տվյալներով՝ Տոնի Հոլին և նրա կնոջը՝ Սինտիային հսկում են հատուկ նշանակության ջոկատի նախկին աշխատակիցները:
Հաղորդավարը հեռացվել է եթերից մարտի 10-ին պրոդյուսերի հետ կոնֆլիկտի պատճառով, որը վերաճել էր ծեծկռտուքի:










