Վատ եղանակի պատճառով Ռոստովի օդանավակայանում մի քանի չվերթ է հետաձգվել

14:20 • 29.03.15

Դժվար եղանակային պայմանների պատճառով Դոնի Ռոստովից մի քանի ավիաչվերթներ են հետաձգվել: Այդ մասին interfax.ru-ին կիրակի օրը հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայության ղեկավար Օլգա Լադեյշիկովան:


«Սառցե անձրևի և ուժեղ քամու հետ կապված հետաձգվել է Մոսկվա ուղղությամբ երեք չվերթ, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգ և Երևան ուղղությունով չվերթները»,- ասել է Լադեյշիկովան:


Նրա խոսքով՝ Դոնի Ռոստովի օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով, բայց դժվար եղանակային պայմաններում: