Սինգապուրը հրաժեշտ է տալիս իր առաջին վարչապետ Լի Կուան Յուին (լուսանկարներ)

13:40 • 29.03.15

Սինգապուրը հրաժեշտ է տալիս իր առաջին վարչապետ Լի Կուան Յուին, ով մահացել է երկուշաբթի օրը 91 տարեկան հասակում, հաղորդում է BBC-ն:


Չնայած տեղացող անձրևին՝ հազարավոր մարդիկ կանգնել են փողոցներում՝ տեսնելու հուղարկավորությունը, որի ընթացքում Լիի դագաղը դուրս է հանվել խորհրդարանի շենքից և տարվել է քաղաքի փողոցներով:


Այժմ՝ մասնավոր ընտանեկան դիակիզման արարողությունից առաջ, տեղի է ունենում պաշտոնական հուղարկավորությունը, որին մասնակցում են աշխարհի առաջնորդները:


Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս շաբաթ առաջնորդին հարգանքի տուրք մատուցելու է եկել մեկ միլիոն մարդ:


Կես միլիոնից ավելի մարդ՝ Սինգապուրի քաղաքացիների 12 տոկոսը այցելել է խորհրդարանի շենք՝ տեսնելու Լիի դագաղը, մինչդեռ առնվազն 850 000 մարդ գնացել է համայնքներում գտնվող հատուկ վայրեր՝ հարգանքի տուրք մատուցելու համար:


Հուղարկավորության արարողությունն սկսվել է կիրակի օրը 12:30–ին, երբ Լիի մարմինը հրետասայլով դուրս է հանվել խորհրդարանի շենքից:

Funeral procession in Singapore

People in the rain watching funeral procession

Guns in rain at parliament

Japanese PM Shinzo Abe arrives at the funeral