Արևմտյան երկրներն անցել են ամառային ժամանակի

15:06 • 29.03.15

Մարտի 28-ից 29-ի գիշերը մի շարք երկրներ անցել են ամառային ժամանակի: Ժամերի փոփոխությունից հրաժարված Հայաստանի և Արևմտյան Եվրոպայի երկրների միջև ժամային տարբերությունն այժմ կազմում է երկու ժամ՝ նախկին երեքի փոխարեն:


Ամառային ժամանակի ժամեր փոխում են Եվրամիության մի շարք երկրներ, ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի մեծ մասը, Մերձավոր Արևելքի որոշ երկրների, ինչպես նաև Մոնղոլիան և Ուկրաինան: