Ուզբեկստանում սկսվել են նախագահական ընտրությունները

12:41 • 29.03.15

Ուզբեկստանում այսօր՝ տեղի ժամանակով 6:00-ին, բացվել են ընտրատեղամասերը երկրի նախագահի ընտրության քվեարկությունների համար, գրում է kommersant.ru-ն:


Նախագահի պաշտոնն առաջադրվել են թեկնածուներ չորս քաղաքական կուսակցություններից:


Նշվում է, որ պոտենցիալ հաղթող թեկնածուն Ուզբեկստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից պետության գործող նախագահ Իսլամ Քարիմովն է:


Ընտրատեղամասերն աշխատելու են մինչև 20:00-ն:


Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե դրանց մասնակցի ընտրողների 33 տոկոսից ավելին: