Լոնդոնի կենտրոնը պատված է ծխով, հազարավոր մարդիկ են տարհանվել հրդեհի պատճառով. լուսանկարներ

21:33 • 01.04.15

Լոնդոնի կենտրոնը սև ծխով է պատված, ինչի պատճառը հրդեհն է: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

 

Լոնդոնի կենտրոնի ամենահին փողոցներից մեկում` Հոլբորնում, խոշոր հրդեհ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2000 - ից ավելի մարդ է տարհանվել:

 

Ոստիկանությունը 25 մետրանոց անվտանգության պատով փակել է ամբողջ փողոցը: Հրդեհի լիկվիդացման համար ժամանել է 6 հաշվարկ: Դեպքի վայրում 35 հրշեջ է աշխատում: