Վատ է անգամ, որ հիմա կրկնում եք նման անհեթեթությունը. Վահրամ Բաղդասարյանը՝ Սերգեյ Նարիշկինին վերագրվող «պահանջի» մասին

21:33 • 01.04.15

Tert.am–ը ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին խնդրեց մեկնաբանել այսօր մամուլում տեղ գտած լուրը, թե ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից պահանջել է, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնին։


«Գիտե՞ք, վատ է անգամ, որ Դուք հիմա կրկնում եք նման անհեթեթությունը։ Երբեմն հոդվածներ են շարադրվում մեր մամուլում՝ «հավաստի աղբյուրների» վրա հղումով, որոնց առաջին իսկ այդ բառերից արդեն հասկանալի է լինում, որ հիմա մի կատարյալ անհեթեթություն է շարադրված լինելու: Դուք հիմա հենց նման օրինակի մասին էիք հարցնում»,–Tert.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Վահրամ Բաղդասարյանը։