Արմավիրի մարզում էլեկտրացանցի աշխատակիցը հոսանքահարումից մահացել է. 2 անձի առաջադրվել է մեղադրանք

17:41 • 01.04.15

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու համար։
 

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի կայքը։


Նախաքննությամբ պարզվել է, որ 15.07.2014թ. Արմավիր մարզի գյուղերից մեկում կատարվել են  «Բաղրամյան» էլեկտրացանցի սպասարկման և շահագործման տակ գտնվող բաժանիչի փոխարինման աշխատանքներ:


Ա. Հագոյանը և Խ. Ներսիսյանը,  լինելով կատարվող աշխատանքների բրիգադայի անդամ, չեն կատարել  շարժական հողանցման տեղադրում, որի արդյունքում աշխատանքների իրականացման ընթացքում Կ. Սարգսյանը, նույնպես լինելով բրիգադայի անդամ, հոսանքահարվել է և  մահացել:


Ձեռք բերված ապացույցների համակցությամբ  Ա. Հագոյանին և  Խ. Ներսիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: