Հայաստանում սկսվել են ռուսական ռազմաբազայի ՀՕՊ զորքերի ստորաբաժանումների զորավարժությունները
Հայաստանում սկսվել են ռուսական ռազմաբազայի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումների զորավարժությունները, գրում է Газета-ն՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ զինվորականները դաշտային վարժանքներ են սկսել ծովի մակարդակից ավելի քան 1.500 մ բարձրության վրա։
«Դաշտային վարժանքների ժամանակ կանցկացվեն մարզումներ պայմանական հակառակորդի միայնակ և խմբակային օդային թիրախների հարձակումները հետ մղելու վերաբերյալ, որոնց ընթացքում զինծառայողները կլուծեն ավելի քան 100 տակտիկական խնդիր՝ առանց մարտական կրակոցների՝ օգտագործելով ակտիվ ձայնային խոչընդոտներ, ինչպես նաև հակալոկացիոն հրթիռներ»,- նշվում է հաղորդագրությունում։
Զորավարժություններին մասնակցում է մոտ 300 զինծառայող։










