Դուբլինի օդանավակայանում երկու ինքնաթիռներ բախվել են միմյանց
Դուբլինի (Իռլանդիա) օդանավակայանում Ryanair ավիաընկերության երկու ինքնաթիռներ բախվել են միմյանց, գրում է gazeta.ru-ն: Ինքնաթիռներից մեկը պետք է թռչեր Խորվաթիայի Զադար, իսկ մյուսը՝ Շոտլանդիայի Էդինբուրգ:
Առկա տվյալների համաձայն՝ ինքնաթիռները գտնվել են թռիչքուղու վրա և պատրաստվել են թռիչքի, երբ մի օդանավը թևով դիպել է երկրորդ օդանավի պոչին:
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչները, վիրավորների մասին տեղեկություն չկա: Ուղևորները լքել են ինքնաթիռները, հայտնել են Ryanair-ից:










