Թուրքական ինքնաթիռը ռումբի սպառնալիքի պատճառով վերադարձել է Ստամբուլ

18:15 • 01.04.15

«Թուրքական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը, որն իրականացնելիս էր եղել Ստամբուլ-Լիսաբոն չվերթը, ռումբի մասին ահազանգի պատճառով վերադարձել է Ստամբուլ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Mynet Haber կայքը, օդանավակայանում ինքնաթիռի շրջակայքում անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել:

 

Ի դեպ, սա վերջին 4 օրում տեղի ունեած 3-րդ նմանատիպ դեպքն է:

 

Ավելի վաղ Ստամբուլ-Սան Պաուլո չվերթն իրականացնող ինքնաթիռում «ռումբ» գրությամբ թուղթ էին գտել, ինչից հետո ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Կասաբլանկայում:

 

Նմանատիպ գրությամբ թուղթ էր հայտնաբերվել նաև Տոկիո թռչող ինքնաթիռում, ինչից հետո օդանավը դարձյալ արտակարգ վայրէջք էր կատարել, սակայն ոչինչ չէր հայտնաբերվել: