Կործանված Airbus-ի օդաչուի ընկերուհին հեռացել է հայրենի քաղաքից՝ վախենալով «աշխարհի ատելությունից». Daily Mail
Ֆրանսիական Ալպերում մարտի 24-ին կործանված Airbus-ի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցի ընկերուհին ընտանիքի հետ հեռացել է հայրենի քաղաքից՝ վախենալով «աշխարհի ատելությունից», գրում է The Daily Mail-ը։
Տեղեկությունների համաձայն՝ գերմանական Մոնտաբաուր քաղաքը մաթեմատիկայի 26-ամյա ուսուցիչ Քաթրին Գոլդբախը լքել է եղբոր՝ կամավոր-փրկարար Անդրեսի և ծնողների հետ: Նշվում է, որ ընտանիքն այնքան վախեցած է, որ մտադիր չէ վերադառնալ:
«Երկրորդ օդաչուի ընկերուհին ոչ մի կապ չունի տեղի ունեցածի հետ»,- The Daily Mail թերթը մեջբերել է ընտանիքի ընկերոջ խոսքերը: «Բայց նրա վրա է թափվում աշխարհի ատելությունը, իսկ այդ վայրը (Մոնտաբաուր), գիտեք, այնքան փոքր է, նրանց շատ դժվար է այստեղ վերադառնալ»,- հավելել է աղբյուրը:
«Նրանք ուղղակի չեն կարող ստվերում մնալ, այդ պատճառով նրանք չեն վերադառնում: Ավելի հեշտ է, երբ ապրում եք Դյուսելդորֆում, կամ նման մի տեղ»,- նշել է նա:
Թերթը հիշեցնում է, որ Գոլդբախը 2013 թվականին թողել է իր դասավանդման աշխատանքը և Լուբիցի հետ տեղափոխվել Դյուսելդորֆ:
Airbus A320 ինքնաթիռը կործանվել է ֆրանսիական Ալպերում մարտի 24-ին: Ինքնաթիռում եղել է 150 մարդ, նրանք բոլորը մահացել են:










