«Ալ-Կաիդայի» զինյալները Եմենում բանտի վրա են հարձակվել՝ ազատ արձակելով բանտարկյալներին

11:09 • 02.04.15

Միջազգային ահաբեկչական «Ալ-Կաիդա» ցանցի զինյալները գիշերը հարձակում են իրականացրել Եմենի Հադրամաութ նահանգի Ալ-Մուքալլա քաղաքի վրա:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, զինյալները հարձակվել են կենտրոնական բանտի վրա և մի քանի հարյուր կալանավորի ազատ արձակել:

 

Համաձայն տեղական աղբյուրների՝ մարտերը շարունակվում են քաղաքի մի քանի շրջաններում:
Բացի քրեակատարողական հիմնարկից, մարտեր են ընթանում նաև նախագահական պալատի, կենտրոնական բանկի, նավահանգստի մոտակայքում:

 

Ականատեսների վկայությամբ՝ մարտերին մասնակցում է նաև հրետանին, փողոցներում պայթյունների ու կրակոցների ձայները չեն դադարում:

 

Բանտերից ազատ արձակվածների մեծ մասը կապ են ունեցել «Ալ-Կաիդայի» հետ:
Հաղորդվում է, որ նրանց թվում նաև խմբավորումների ղեկավարներ կան:

 

Եմենը, որտեղից սերում է Ուսամա բեն Լադենի ընտանիքը, վաղուց արդեն ծայրահեղական իսլամիստների ապաստարան էր դարձել: Վերջին տարիների ընթացքում երկրում ահաբեկչությունների բազմաթիվ դեպքեր են իրականացվել: