Նարիշկինն իր հայտարարություններով ՀՀ-ին հիշեցնում է իր կարգավիճակը. Արմեն Բադալյան

16:54 • 02.04.15

ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի այն հայտարարությունը, որ արևմտյան պատժամիջոցներից առավել տուժել են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրեր ստորագրած Ուկրաինան և Մոլդովան, իսկ ԵՏՄ անդամները պաշտպանված են, ևս մեկ անգամ հիշեցում է Հայաստանին՝ իր կարգավիճակի մասին:


Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:


«2013-ի սեպտեմբերի  3-ից հետո Հայաստան այցելող ՌԴ շարքայինից մինչև ամենաբարձրաստիճան կարգավիճակի տեր անձինք անհրաժեշտ են գտնում այս ռեգիոնին հիշեցնել իր փաստացի կարգավիճակի մասին»,-ասաց Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով նրան, որ Պետդումայի մեկ այլ խոսնակ էլ տարիներ առաջ Հայաստանն անվանել էր ՌԴ ֆորպոստ: