Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

16:20 • 02.04.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 2-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարան դուռը. ներսում հայտնաբերվել է Ս. Յ.-ի դին (ծնված 1963թ.):