Ավազամրրիկի պատճառով ԱՄԷ-ի օդանավակայաններում մի շարք չվերթներ չեղյալ են հայտարարվել

18:24 • 02.04.15

Արաբական Միացյալ Էմիրություններում ուժեղ ավազամրրիկ է սկսվել, ինչի պատճառով երկրի հիմնական օդանավակայաններում մի շարք չվերթներ չեղյալ են հայտարարվել, հաղորդում է interfax.ru-ն:

 

«Պարսից ծոցի շրջանում վատ եղանակային պայմանների պատճառով խախտվել է Դուբայի միջազգային օդանավակայանի և նույն քաղաքում «Ալ-Մակտում» օդանավակայանի բնականոն աշխատանքը»,- նշված է այդ օդանավակայանները ղեկավարող Dubai Airports ընկերության կայքում:

 

Բացի այդ, չեղյալ է հայտարարվել կամ հետաձգվել է Իրանից, Քուվեյթից, Սաուդյան Արաբիայից, Քաթարից, Բահրեյնից և մի քանի այլ երկրներից Դուբայ չվերթների մեծ մասը:

 

ԱՄԷ-ի ազգային օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ներկայում տեսանելիությունը չի գերազանցում 500 մետրը: