Եմենի Ադեն քաղաքում ապստամբները գրավել են նախագահի նստավայրը

11:49 • 02.04.15

Շիա ապստամբները գրավել են Եմենի հարավային Ադեն քաղաքում գտնվող նախագահի նստավայրը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, շենքի համար ընթացած բախումների ժամանակ զոհվել է 15 մարդ:

 

«Ապստամբները վերահսկողություն են սահմանել նախագահի նստավայրի նկատմամբ, բախումները շարունակվում են: Մարտերին մասնակցում են նաև քաղաքացիական անձինք, որոնք լսելով երկրի ԱԳ նախարարի կոչը՝ դուրս են եկել քաղաքը պաշտպանելու ու նստավայրի վերահսկողությունը վերադարձնելու»,- հաղորդել է աղբյուրը:

 

Աղբյուրի խոսքով՝ բախումների ընթացքում 15 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: