Առաջ ենք շարժվում. Իրանի արտգործնախարարը՝ միջուկային բանակցությունների մասին

11:21 • 02.04.15

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ կողմերն «առաջ են շարժվում» Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանում ընթացող բանակցություններում համաձայնագրի քաղաքական մասի համաձայնեցման հարցում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Մենք առաջ ենք շարժվում»,- լրագրողներին ասել է նա:

 

Միջազգային միջնորդների «վեցյակն» Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցում է Իրանի հետ, որի նպատակն է երկրի միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ապացուցելն ու միջազգային պատժամիջոցները չեղարկելը։