Պորոշենկոն արգելել է Ուկրաինայում ռուսական ֆիլմերի ու սերիալների ցուցադրությունը

14:50 • 02.04.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արգելել է իր երկրում ռուսական արտադրության ֆիլմերի ու սերիալների ցուցադրությունը, հայտնում է gazeta.ru-ն:

 

Ավելի վաղ երկրի խորհրդարանն օրենք էր ընդունել, որն արգելում է պաշտոնական Կիևի կողմից ագրեսոր երկիր ճանաչված Ռուսաստանի բանակի ու ուժային կառույցների քարոզն անող ֆիլմերի ցուցադրությունը:

 

Ստեղծված իրավիճակին անդրադարձել է ՌԴ մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի բաժնի պետ Վյաչեսլավ Տելնովը` Ուկրաինայում ռուսական ֆիլմերի արգելքը որակելով «անհեթեթ»: