Ռուս նախկին պաշտոնյային ազատազրկման են դատապարտել՝ խաղալիք ուղղաթիռով ահաբեկչություն նախապատրաստելու համար

18:02 • 02.04.15

Մոսկվայի քաղաքային դատարանը ներկայացրել է նախկին պաշտոնյայի դատավճիռը, որը մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Մոսկվայի քաղաքային դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել Իգոր Պուզանովին:

 

Քննչական մարմինների համաձայն՝ նա Մոսկվայում կառավարական ավտոշարասյան դեմ ահաբեկչություն էր պլանավորել՝ խաղալիք հեռակառավարվող ուղղաթիռին ռումբ ամրացնելու միջոցով:

 

Իգոր Պուզանովը ձերբակալվել էր 2013 թվականին: