Ստամբուլում հակաահաբեկչական գործողություն է սկսվել

13:39 • 02.04.15

Ստամբուլում, որտեղ վերջին օրերին մի քանի ահաբեկչություններ են տեղի ունեցել, ոստիկանությունը հակաահաբեկչական լայնածավալ գործողություն է սկսել, տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը։

 

Նախնական տվյալներով՝ հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 10 մարդ, որոնք կասկածվում են ձախ ծայրահեղական «Ազգային ազատագրական ճակատ հեղափոխական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար։

 

Ի դեպ, հենց այդ կազմակերպությունն էր զինված հարձակում իրականացրել Ստամբուլի արդարադատության պալատի, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքի վրա։

 

Հենց այդ կազմակերպությունն էր պատասխանատու 2013 թվականի մայիսին Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը բնակավայրում ահաբեկչության իրականացման համար, որի ընթացքում զոհվել էր 46, վիրավորվել՝ 155 մարդ։