Բրազիլիայում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է Սան Պաուլոյի նահանգապետի որդին
Բրազիլական Սան Պաուլո նահանգի նահանգապետի որդին եղել է ուղղաթիռի վթարի զոհերի թվում, գրում է РИА Новости-ն՝ տեղական իշխանություններին հղումով։
Այսօր հաղորդվել է, որ ուղղաթիռն ընկել է Բարուերի քաղաքի տներից մեկի վրա։ Վերջին տվյալներով՝ ավիաաղետի հետևանքով զոհվել է ուղղաթիռի ամբողջ անձնակազմը։
Նահանգապետի կրտսեր որդին՝ 31-ամյա Թոմաս Ալկմինը, EC -155 ուղղաթիռի 2-րդ օդաչուն է եղել։
Ոստիկանության տվյալներով՝ տունը, որին բախվել է ուղղաթիռը, կառուցվել է, սակայն չի բնակեցվել։
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը «խոր ցավակցություն» է հայտնել նահանգապետի և մյուս զոհերի ընտանիքներին։










