Արամ Ա. Կաթողիկոսի գլխավորությամբ Անթիլիասում ոտնլվայի արարողություն է տեղի ունեցել

13:03 • 03.04.15

Անթիլիասի մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունեցել ոտնլվայի արարողություն:


Այս մասին հայտնում է Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքը:
 

Իր հայրապետական պատգամում Վեհափառ Հայրապետը նշել է, որ Ոտնլվայի արարողությունները շոշափելի կերպով արտահայտում են քրիստոնեական կրոնի էությունը հանդիսացող սերը:
Աստվածաշնչյան ընդհանուր վերլուծությունից հետո նա իր պատգամն է ուղղել ժողովրդին՝ նշելով, որ սիրել` նշանակում է Աստծո ներկայությունն ապրել:
 

«Սիրել` նշանակում է մեր նմանին օգտակար լինել: Սիրել` նշանակում է մեր եկեղեցու, ազգի ու հայրենիքի համար ապրել, գործել ու ծառայել»,- նշել է Կաթողիկոսը:

Ոտնլվայի արարողություններ են տեղի ունեցել նաև Սիրիայում՝ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում, ինչպես նաև Սիրիայի մյուս հայկական եկեղեցիներում: