Քրիստոնյաների և մահմեդականների թվաքանակն աշխարհում 2070-ին կհավասարվի

13:54 • 03.04.15

2070 թվականին աշխարհում քրիստոնյաների և մահմեդականների թվաքանակը կհավասարվի, իսկ 2100 թվականին մահմեդականները կլինեն երկրագնդի բնակչության մեծամասնությունը: Նման կանխատեսումներ է պարունակում Pew ամերիկյան հետազոտական կենտրոնի զեկույցը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Քրիստոնեությունն աշխարհի առաջատար կրոնն է իր հետևորդների քանակի շնորհիվ, սակայն Pew-ի կանխատեսման համաձայն, 2050 թվականին քրիստոնյաների թիվը կաճի 35 տոկոսով և կկազմի 2,92 միլիարդ մարդ: Մինչդեռ երկրագնդի մահմեդական բնակչությունը կաճի 73 տոկոսով, 2050 թվականին կլինի 2,76 միլիարդ իսլամի հետևորդ: Այդ ժամանակ մահմեդականները կկազմեն Եվրոպայի բնակչության 10 տոկոսը:


Աթեիստների քանակը 35 տարուց կնվազի, ասված է զեկույցում, չնայած նրան, որ աթեիստների քանակը փոքր-ինչ կաճի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում: