Ֆրանսիական ԶԼՄ-ներին դատի են տվել՝ ուղիղ եթերով Փարիզի խանութի վրա հարձակումը լուսաբանելու համար

19:25 • 03.04.15

Հունվար ամսին Փարիզում հրեական խանութի վրա հարձակման ժամանակ պատանդ վերցված մարդկանց հարազատները որոշ ֆրանսիական լրատվամիջոցների դատի են տվել՝ ուղիղ եթերով այդ իրադարձությունները լուսաբանելու համար, հաղորդում է interfax.ru-ն:

 

Սկսվել է նախնական հետաքննություն, մասնավորապես՝ BFM TV հեռուստաալիքի նկատմամբ, որի դեմ կարող է մեղադրանք առաջադրվել այն բանի համար, որ այն վտանգի է ենթարկել մարդկանց կյանքը:

 

BFM TV-ի ղեկավարությունը դեռ չի մեկնաբանել այդ տեղեկությունը:

 

Հրեական խանութի վրա ահաբեկչի հարձակումը լուսաբանելու ժամանակ հեռուստաալիքը և այլ ֆրանսիական ԶԼՄ-ներ հայտնել են իրենց լրատվական թողարկումներում, որ խանութում մարդիկ են թաքնվում: Ինքը՝ հարձակվողը, որոշ ժամանակ այդ մասին չի կասկածել:

 

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, հունվարի սկզբին ահաբեկիչը պատանդներ էր վերցրել Փարիզի հրեական խանութներից մեկում: Ոստիկանների հատուկ գործողության ընթացքում հարձակվողը սպանվել էր: Մահացել է չորս պատանդ: