Թուրքիան արձագանքել է Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնությանը

14:46 • 03.04.15

Իրանի և միջազգային միջնորդ «վեցյակի» միջև բանակցությունների ընթացքում համաձայնության ձեռքբերման վերաբերյալ Թուրքիայից առաջին արձագանքն է ստացվել, տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը։

 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Վիլնյուսում հայտարարել է, որ դրական են համարում ձեռք բերված համաձայնությունը։

 

Չավուշօղլուն այդ զարգացումը բնորոշել է որպես Իրանի համար քայլ անելու հնարավորություն։

 

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի և Իրանի հարաբերություններում որոշակի լարվածություն էր գրանցվել՝ պայմանավորված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններով։ Վերջինս Իրանին մեղադրել էր տարածաշրջանում գերիշխող դառնալու ձգտումների համար, ինչին ի պատասխան պաշտոնական Թեհրանը բողոքի նոտա էր հղել Անկարային։