ԻՊ-ի ահաբեկիչներն այրել են փախստականների համար նախատեսված «հալալ մսի» հարյուրավոր տոննաներ (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն այրել են ամերիկյան արտադրության «հալալ մսի» հարյուրավոր տոննաներ` անտեսելով սովի ճիրաններում հայտնված հազարավոր սիրիացի փախստականների անմխիթար վիճակը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ահաբեկիչները ոչնչացրել են մսով լի տուփերը միայն այն պատճառով, որ դրանք արտադրվել են Միացյալ Նահանգներում:
Թեև միսը պատրաստվել է իսլամական կանոնների համաձայն ու օգտագործման համար պիտանի է եղել, այնուհանդերձ՝ գրոհայիններն այրել են դրանք Հալեպ քաղաքի արվարձաններից մեկում:
Այնուհետ նրանք համացանցում տարածել են համապատասխան լուսանկարներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ «հալալ միսը» նախատեսված է եղել սովի մատնված հազարավոր հալեպցիների համար:














