Ողջունում ենք Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնությունը. ԼՂՀ ԱԳ նախարար
Ողջունում ենք Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնությունը և նրա հիման վրա համապարփակ կարգավորմանը հասնելու կողմերի պատրաստակամությունը։
Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը mediamax.am-ի հետ զրույցում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնության կապակցությամբ։
«Համոզված ենք, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին»,–ասել է նա։










