Դատապարտյալին փոխանցվելիք ծխախոտի տուփում հայտնաբերվել է «Տրամադոլ»

14:00 • 03.04.15

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վիրաբուժական բաժանմունքի դատապարտյալ Վ. Մ.-ն ապրիլի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում փորձել է ծխախոտ փոխանցել փակ ուղղիչ տեսակի հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին, սակայն հիմնարկի աշխատակիցը ծխախոտի տուփի զննությամբ հայտնաբերել և առգրավել է «Տրամադոլ» գրառմամբ սպիտակ-կարմիր գույների երեք պատիճ:


ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: