Ռումինիայի ամենահարուստ գործարարը բանտում է հայտնվել՝ ընտրությունների անօրինական ֆինանսավորման համար
Ռումինիայի դատարանը 2,5 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի ամենահարուստ գործարար Յոան Նիկուլաեին՝ 2009 թվականի նախագահական արշավի անօրինական ֆինանսավորման համար, գրում է lenta.ru-ն:
Նիկուլաեն, ինչպես պարզել է քննությունը, մոտ 1 միլիոն եվրո է տրամադրել Ռումինիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գեորգե Ստանկուին կուսակցության առաջնորդ Միրչա Ջոանեի նախընտրական արշավն անցկացնելու համար: Հաղթանակի դեպքում նա պետք է պաշտոնների նշանակեր գործարարի մարդկանց:
Նիկուլաեն նաև տուգանվել է մոտ 145 հազար եվրոյով: Գեորգե Ստանկուն դատապարտվել է երեք տարվա ազատազրկման:
Յոան Նիկուլաեն InterAgro ֆինանսական խմբի սեփականատերն է, նրա կարողությունը գնահատվում է 1,25 միլիարդ դոլար:
Միրչա Ջոանեն 2009 թվականին պարտվել է ընտրությունների երկրորդ փուլում՝ զիջելով անկախ թեկնածու Տրայան Բեսեսկուին:










