Հռոմի ավտոկայանատեղիի աշխատակիցն ուրիշի 320.000 եվրո արժողությամբ Ferrari-ով մտել է խանութ՝ շփոթելով ոտնակները
Հռոմի հյուրանոցներից մեկի ավտոկայանատեղիի աշխատակիցը ջարդուփշուր է արել 319,5 հազար եվրո արժողությամբ 2012 թվականի արտադրության Ferrari 599 GTO սուպերքարը, գրում է gazeta.ru-ն:
38-ամյա Ռոբերտո Չինտին պետք է ավտոմեքենան հասցներ հոլանդացի սեփականատիրոջը, ով բնակվում էր հյուրանոցում, բայց շփոթել է ոտնակներն ու մտել խանութ:
Վարորդը չի տուժել, ինչը հնարավոր չէ ասել մեքենայի մասին: Այժմ ապահովագրական ընկերությունը քննարկում է ավտոմեքենայի սեփականատիրոջը վճարման հնարավորությունը:
Ferrari 599 GTO սուպերքարը թողարկվել է 2011-2012 թվականներին՝ 599 օրինակով:










