Եմենում 2 շաբաթվա ընթացքում ավելի քան 500 մարդ է զոհվել. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

11:39 • 03.04.15

Եմենում մարտական գործողությունների հետևանքով վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 500 մարդ է զոհվել:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը:

 

«Երկրի տարբեր կողմերից մեր գործընկերների հաղորդագրությունները վկայում են, որ վերջին երկու շաբաթների ընթացքում 519 մարդ է զոհվել և 1.700-ը վիրավորվել»,-ասված է Ամոսի հայտարարության մեջ:

 

Նրա խոսքով՝ մարտական գործողությունների հետևանքով իրենց տները ստիպված են եղել լքել տասնյակ հազարավոր մարդիկ:



Գլխավոր քարտուղարի տեղակալը հակամարտող կողմերին կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքն ու երաշխավորել խաղաղ բնակիչների անվտանգությունը, ինչպես նաև թույլ տալ բնակչությանն անհրաժեշտ պարագաներ ուղարկել:

 

«Երկրում էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ինչպես նաև հիմնական դեղորայքի սուր պակաս կա»,-հաղորդել է նա: