Սաուդյան Արաբիայի և Եմենի սահմանին ռազմական բախումներ են սկսվել

02:08 • 04.04.15

Սաուդյան Արաբիայի բանակը Եմենի հետ սահմանին զինված գործողություններ է սկսել` ընդդեմ  հուսիթ ապստամբների: Այս մասին հաղորդում է Газета.Ru–ն` РИА Новости-ին հղումով:


Ինչպես հաղորդում է լրատվական գործակալությունը` իր աղբյուրին հղումով, ռազմական գործողությունները անցկացվում են «Ալբ» անցակետի մոտակայքում` Քաթաֆ շրջանի տարածքում:
Աղբյուրի խոսքով` Սաուդյան Արաբիայի բանակը մարտեր է վարում ուղղաթիռների օգնությամբ, ինչպես նաև` «կատյուշաներ» է  կիառում կռվում:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանը Եմենից 225 օտարեկրյա քաղաքացի է արտահանել: